ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է

Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում հուլիսի 11-16-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի տարածքում հուլիսի 11-16-ը՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Երևան քաղաքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին, 15-16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ: