Վահե Ավետյանին նվիրված հուշաքարը անհետացավ րոպեներ անց

Վահե Ավետյանին նվիրված հուշաքարը անհետացավ րոպեներ անց
Վահե Ավետյանին նվիրված հուշաքարը անհետացավ րոպեներ անց

Ավետյանի հիշատակը հարգելու համար հավաքված քաղաքացիները, չնայած ոստիկանության կողմից խոչընդոտելու փորձերին,  «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղադրել էին հուշաքար, որի վրա գրված էր. 

«Այս տարածքում տեղադրվելու է  «Հարսնաքարում» սպանված Հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը:» 
 
Դրանից հետո քաղաքացիները փորձել են շարունակել երթը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքից դեպի Ավանի կենտրոն, որտեղ գտնվում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը: 
 
Սակայն ոստիկանությունը թույլ չի տվեց շարունակել երթը և քաղաքացիները վերադառնալով «Հարսնաքարի» մոտ հայտնաբերեցին, որ Ավետյանին նվիրված հուշաքարը րոպեների ըթնացքում գողացվել է: 
 
Հաղորդվում է, որ ռեստորանային համալիրի ողջ տարածքում են գտնվում մի քանի տասնյակ ոստիկաններ, այժմ հուշաքարի տեղում ևս  ոստիկաններ են կանգնած: