Պետական կամերային երգչախումբը Գյումրիում կազմակերպած համերգի ողջ հասույթը փոխանցեց ԼՂ-ից տեղափոխված երեխաներին

Գյումրու Կամերային սրահում նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, որի հասույթը փոխանցվեց ԼՂ-ից բռնի տեղահանված ու Գյումրիում բնակություն հաստատած ընտանիքների երեխաներին՝ երաժշտական գործիքներ ձեռքբերելու նպատակով։

Ինչպես տեղեցանում է «Արմենպրես»-ն, այս պահին Լեռնային Ղարաբաղից Գյումրի տեղափոխված 7 երեխա է հաճախում արվեստի ու երաժշտական դպրոցներ, նրանցից երեքն ունեն երաժշտական գործիքների կարիք՝ ձեռք կբերվի երեք դաշնամուր և մեկ ջութակ:Համերգին հնչեցին Կոմիտասի, Դավիթ Հալաջյանի, Երվանդ Երկանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ռոբերտ Մլքեյանի, Արամ Խաչատրյանի, Կարեն Անանյանի (դաշնամուր) ստեղծագործությունները:Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը հույս հայտնեց, որ մշակութային օջախներ հաճախող ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների թիվը հետագայում կավելանա:Բարեգործական համերգի ավարտին Լիլիթ Թովմասյանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանին փոխանցեց համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի շնորհակալագիրը և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խորհրդանշական նկարը: