Հայրապետ Գալստյան. «Քիմիաթերապիայի 1 կուրսը $3-5 հազարից սկսվում է»

Հայրապետ Գալստյան. «Քիմիաթերապիայի 1 կուրսը $3-5 հազարից սկսվում է»
Հայրապետ Գալստյան. «Քիմիաթերապիայի 1 կուրսը $3-5 հազարից սկսվում է»

«Քաղցկեղի կանխարգելման գլխավոր նախապայման է առողջ ապրելակերպը՝ պայքարել ծխելու, ալկոհոլի դեմ, ուշադրություն դարձնել սննդի ռեժիմին, խուսափել ապխտած կերակրից եւ կենդանական ճարպերից »,- քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով, այսօր առողջապահության նախարարությունում ասաց հանրապետության գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը՝ ավելացնելով, որ ամբողջ աշխարհում գերակշռում է տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղը, կանանց մոտ՝ կրծքագեղձի: 

Պարոն Գալստյանն ասաց, որ Հայաստանում որակյալ բուժում իրականացնելու նպատակով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում վերջին 3 տարիներին բարեփոխումներ են կատարվում՝ համալրվել է ախտորոշիչ եւ բուժական ժամանակակից սարքավորումներով, ներդրվել են բուժման նոր եղանակներ: Կա նաեւ ֆոտոդինամիկ ախտորոշման սարք, որը հարավային Կովկասում միակն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/02/04/428323/