Այս պահին Արցախում պարենամթերքի պաշարների խնդիր չկա

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է․

Աշխարհասփյուռ սիրելի եղբայրներ և քույրեր, անչափ զգացված ենք այն մեծ նվիրումից, որ ցուցաբերում եք: Ուզում ենք վստահեցնել, որ այս պահին Արցախում պարենամթերքի պաշարների խնդիր չկա: Միաժամանակ հայտնում ենք, որ մեր հերոսամարտին իրենց նյութական օժանդակությունը բերել ցանկացողները կարող են իրենց նպաստը բերել՝ դրամական միջոցներ փոխանցելով հետևյալ հաշվեհամարներով.

«Արցախբանկ» ՓԲԸ, Հասցե` Հայաստան, Երևան Չարենցի փողոց 1բ, SWIFT` ARTSAM22, Հաշվի համարը` AMD 22300612211100, USD 22300110153200, EUR 22300200153300, RUR 22300400153100:

Ստացող` Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Հայտնում ենք նաև, որ կա ծխախոտի, ջրի, երկարաժամկետ պահպանության քաղցրավենիքի, խտացրած կաթի, սուրճի, պահածոյացված սննդի և հիգիենայի պարագաների կարիք:

Զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 097 22 05 50, 047 94 90 66, 097 25 34 05: