ԱԳՆ փոխնախարարները կորոնավիրուսով վարակված չեն․ Infocheck

Լրատվականներից մեկը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, նյութ է հրապարակել՝ նշելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության երկու փոխնախարար վարակված են նոր տիպի կորոնավիրուսով։

Այս առնչությամբ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» մեկնաբանություն խնդրեց արտաքին գերատեսչությունից, որտեղից հայտնեցին, որ տեղեկությունը կեղծ է։ ԱԳՆ-ում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք արձանագրված չէ։