Վիտալի Բալասանյանն ազատ է արձակվել

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը:

Փաստաբանը տեղեկացրել է՝ այս պահին Վիտալի Բալասանյանն ազատության մեջ է: