Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

2020 թ. փետրվարի 10-ի (ժամը 17:00-ի դրությամբ) ս. թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 10.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունին: