ՏԻՄ ընտրություններ Արցախում․ ժամը 14։00-ի դրությամբ

Արցախի Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ որոշ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 14.00-ի դրությամբ, մասնակցել է 268 ընտրող կամ ընտրողների 36.1%:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԿԸՀ-ից։

Մասնակիցների թիվը՝ ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Ասկերանի շրջան՝ Խաչմաչ – 143 ընտրողներից 58 կամ 40.6 %, Ծաղկաշատ – 102 ընտրողներից 43 կամ 42.2 %; Մարտակերտի շրջան՝ Նոր Ղազանչի – 98 ընտրողներից 46 կամ 46.9 %; Մարտունու շրջան՝ Հերհեր – 399 ընտրողներից 121 կամ 30.3 %։