ԼՂ-ում հումանիտար իրավիճակը խորապես մտահոգիչ է․Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Նադիա Մուրադ. Factor

Եզդի հանրահայտ իրավապաշտպան ու ակտիվիստ Նադիա Մուրադն անդրադարձել է Արցախում հումանիտար իրավիճակին ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը խորապես մտահոգիչ է։ Ադրբեջանի կառավարությունը պետք է թույլատրի, որ Լաչինի միջանցքով օգնություն տրամադրվի կարիքավոր մարդկանց»,- ասվում է Մուրադի գրառման մեջ, որին կից նա հրապարակել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը։

Բորելն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել բացել Լաչինի միջանցքը և նշել , որ Աղդամով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրանքներ մատակարարելու Բաքվի պատրաստակամությունը չպետք է լինի Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։

«ԵՄ-ն խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության վրա ազդող հումանիտար լուրջ իրավիճակով:

Լաչինի միջանցքով երթևեկությունը ավելի քան յոթ ամիս է դժվարացել է չնայած այն վերաբացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռին»,- ասվում է հայտարարությունում։

Հավելենք, որ Նադիա Մուրադը Իրաքցի եզդի իրավապաշտպան և ակտիվիստ է։ 2018թ-ին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նադիա Մուրադը 2014 թ-ին ԻԼԻՊ-ի զինյալների կողմից առևանգվել և եղել է գերության մեջ պահվել է երեք ամիս։