Արցախի ևս 27 քաղաքացու կորոնավիրուսի թեստը բացասական է եղել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: