Կենդանաբանական այգում ծնվել է Նանարի և Վահագնի առաջնեկը

Երեւանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ համալրում ունեն:

«Այգում նոր ծնունդ ունենք. ծնվել է Նանարի և Վահագնի առաջնեկը:🐴 Ինչպես ընտանիքի հայրն էր ցանկանում ծնվել է տղա,-նշված է Այգու ֆեյսբուքյան գրառման մեջ:

Բայց քանի որ նրանք չեն կողմնորոշվում փոքրիկ պոնիի անվան ընտրության հարցում, դիմում ենք ձեր օգնությանը»:

Օգտատերերը տարբեր անուններ են առաջարկում՝ Պեդրո, Սանտիագո, Կայծակ եւ այլն: