Մատենադարանում բացվել է պատերազմի ընթացքում Գանձասարից տարհանված ձեռագրամատյանների ցուցահանդեսը

 Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում մարտի 2-ին բացվել է «Արցախի ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Մատենադարան տեղափոխված արցախյան ձեռագրերի արժեքավոր նմուշներ։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը ներկայացված են  անցյալ տարվա 44-օրյա պատերազմի ընթացքում Գանձասարից Երևան տեղափոխված ավելի քան 50 ձեռագիր գրքերի նմուշներ ու արխիվային փաստաթղթեր` ստեղծված Արցախի գրչության կենտրոններ՝ Ամարասում, Գանձասարում, Եղիշե Առաքյալի վանքում, Գտչավանքում, Մեծառանաց Սբ․.Հակոբավանքում, Խադավանքում, Դադիվանքում, Երիցմանկանց վանքում,ինչպես նաև ներկայացված են տպագիր գրքերի նմուշներ  Շուշիից:

Մատենադարանում ցուցադրվող ամենահին նմուշը՝ Գանձասարի՝ Հասան Ջալալյաններին պատկանած ձեռագիր ավետարանն է, որը թվագրվում է 13-րդ դարով:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։