Հայ-Ռուսական հարաբերությունների մութ էջերը. ԽՍՀՄ (տեսանյութ)

Հայ-Ռուսական հարաբերությունների մութ էջերը. ԽՍՀՄ (տեսանյութ)
Հայ-Ռուսական հարաբերությունների մութ էջերը. ԽՍՀՄ (տեսանյութ)

Շուրջ մեկ ամիս առաջ մենք արդեն ներկայացրել էինք Հայ-ռուսական հարաբերույթությունների մութ էջերի առաջին մասը (նախքան ԽՍՀՄ): Այժմ, ներկայացնում ենք այդ տեսանյութի շարունակությունը, ուր քննարկում ենք սովետական ժամանակաշրջանում հայ-ռուսական հարաբերությունների ոչ այդքան հայտնի հատվածները: http://www.youtube.com/watch?v=2TWR88JM_s8 1920 թվականին Հայաստանում իր մայրամուտն էր ապրում Առաջին Հանրապետությունը: Նույն ժամանակ ազգային հարցի մեծագույն մասնագետ Իոսիֆ Ստալինը, Ղարաբաղը նվիրում է նորընծա […]

Շուրջ մեկ ամիս առաջ մենք արդեն ներկայացրել էինք Հայ-ռուսական հարաբերույթությունների մութ էջերի առաջին մասը (նախքան ԽՍՀՄ): Այժմ, ներկայացնում ենք այդ տեսանյութի շարունակությունը, ուր քննարկում ենք սովետական ժամանակաշրջանում հայ-ռուսական հարաբերությունների ոչ այդքան հայտնի հատվածները:

http://www.youtube.com/watch?v=2TWR88JM_s8

1920 թվականին Հայաստանում իր մայրամուտն էր ապրում Առաջին Հանրապետությունը: Նույն ժամանակ ազգային հարցի մեծագույն մասնագետ Իոսիֆ Ստալինը, Ղարաբաղը նվիրում է նորընծա Ադրբեջանին ու դա անում է հայ քաղաքական շրջանակաների լուռ և բարձրաձայն աջակցությամբ… Ինչով և փաստացի տարածաշրջանում ստեղծեց Ռուսաստանի կողմից կառավարվող լրջագույն կոնֆլիկտ: 1921 թվականին ստորագրվեցին Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնց արդյունքում, նույն ռուսական թեթև ձեռքով,  Հայաստանի տարածքը 70.000 քառակուսի կիլոմետրից դարձավ 30.000 քառակուսի կիլոմետր… Այսինքն, Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ և Արևելյան Հայաստանի մի մասն անցան Թուրքիային, իսկ Նախիջևանի մարզը նվեր հասավ Ադրբեջանին: Եթե գումարում ենք նաև Ադրբեջանին զիջած Արցախը, ապա պատկերն ամբողջանում է:

Ադրբեջանը ստանալով Արցախը, սկսեց հավակնություններ ներկայացնել Սյունիքի-Զանգեզուրի նկատմամբ: Իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ 1920թ-ի ապրիլի 28-ին Ադրբեջանը խորհրդայնացվեց, ինչի արդյունքում Զանգեզուրի ազատագրական ուժերը ստիպված էին կռվել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև` խորհրդային կարմիր բանակի դեմ: Հայաստանի տարածքի մի զգալի մասում փաստացի սկսվեցին ռուսական զորքերի դեմ ուղղված ռազմական գործողություններ, որոնց զգալի մասը գլխավորեց Գարեգին Նժդեհը… Ինչպես տեսնում ենք, հայ-ռուսական դարավոր եղբայրությունը այդքան էլ հարթ չի ընթացել:

Այս ֆոնին, բավականին «հետաքրքիր» էր գործում հայկական իշխանությունը: Մի կողմից հայերս պայմանագիր էինք կնքում Սևրում, գերտերությունների հովանու ներքո և թվում էր թե ազգային երզաը վաղ թե ուշ ի կատար է ածվելու, իսկ մյուս կողմից, նույն Սևրի պայմանագրի օրը, օգոստոսի 10-ին, բանակցում էին բոլշեվիկյան Ռուսաստանի հետ և կնքում համաձայնագիր, ըստ որի կարմիր բանակը զբաղեցնում էր վիճելի համարվող Ղարաբաղը, Նախիջևանը և Սյունիքը, իսկ ռուս-հայկական պատերազմը ժամանակավորապես կասեցվում էր:

Խորհդային Միությունում կար մեկ գերիշխող երկիր՝ Ռուսաստան, մեկ կենտրոն՝ Մոսկվա և մեկ պատասխանատու՝ այս երկուսի միախառնումը: 1930-ականներին Հայաստանում բռնության է ենթարկվել 15000 մարդ, որոնցից շուրջ 5000-ը գնդակահարվել է: Իսկ եթե հաշվում ենք նաև հետ պատերազմական բռնությունների նոր ալիքը, ապա գնդակահարվածների թիվը հասնում է 7000-ի: Դրան կարելի է գումարել նաև աքսորվածների, բռնի տեղահանվածների և հայրենադարձության ալիքներից հետո կիրառված բռնություններից տուժածներին: Այս ամենի հետևանքով խորհրդային ռեպռեսիաներից տուժածների քանակը հասնում է 50.000-ի: ԽՍՀՄ իշխանությունների կողմից սպանված առավել հայտնի հայերի ցուցակը կգտնեք այսետղ:

Սրա հետ մեկտեղ Խորհրդային Միությունը բերեց արտադրական աճ, սոցիալական կայուն վիճակ, տնտեսական կարգավորում, գրագիտության աստիճանի բարձրացում: Խթանելով գրագիտության աճը և կրթական ցենզի որոշակի կայունությունը, պատասխանատուներն անշուշտ անուշադրության չէին մատնում այն հանգանքը, որ այս ամենը պետք է արվի միայն ռուսական մշակույթի հեգեմոնիայի պարագայում:

Հայտնի է, երկրորդ աշխարհամարտում Ֆաշիստական Գերմանիայի դեմ կռվում են Սովետական Միության բոլոր ազգերը: Սակայն, արդի փուլում, ռուսական շատ շրջանակներ փորձում են այդ հաղթանակը վերագրել միայն Ռուսաստանին և ռուս ժողովրդին, մնացյալին դիտարկելով լավագույն դեպքում որպես կցորդ: Եվ դա այն պարագայում, որ հայկական դիվիզիաները միշտ նետվում էին առաջին գիծ և կերտելով հերոսական էջեր՝ ունենում էին ամենամեծ կորուստները:

            Ինչևէ, ինչպես հայտնի է, Խորհրդային միության փլուզմանը զուգահեռ տեղի ունեցավ երկրաշարժը և արցախյան պատերազմը: Ու թեև Հայաստանում, անգամ եղան դեպքեր, երբ հատորներով ռուսերեն գրականություն էր այրվում, սակայն տարօրինակաբար չառաջացան հակառուսական տրամադրություններ: Չնայած, բոլորս էլ գիտեինք, որ Սումգայիթի ու Բաքվի ջարդերը ի կատար են ածվել Խորհրդային կամ որ նույն ռուսական միլիցիայի և Մոսկվայի լուռ անտարբերության պայմաններում: Գիտեինք նաև, որ <<Կոլցո>> օպերացիան Խորհրդային զորքերն են կազմակերպել և ոչ ադրբեջանցիները:

Սակայն 90-ականների վերջում Հայաստանում իշխանության եկան անհատներ, որոնք խորհրդային տարիների զբաղեցրել էին տարբեր կուսակցական պաշտոններ և ռուսերենին ավելի լավ են տիրապետում քան հայերենին: Գումարենք Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերին և խորհրդային փուլում ծնված սերունդի նոստալգիան` և պատկերը կամբողջանա:

Հատկանշական է նաև այն, որ մեր դասագրքերում չափազանց նուրբ են ռուսական թեմաներին անդրադառնալիս: Մինչ այժմ, բուհերում, զգալի տեղ ունեն խորհրդային փուլում գրված պատմության դասագրքերը: Իսկ նոր լույս տեսածներում, որևէ իրական աղերս չկա այն խնդիրների հետ, որոնք մեզ պարտադրվել է Ռուսաստանից: Բոլոր այն դեպքերում, երբ հյուսիսից քիչ թե շատ դրական գործոն կա, Ռուսաստան բառը գրվում է թավ տառերով, իսկ ցանկացած բացասական երևույթի պարագայում սկսում ենք հանդիպել խուսափողական տերմինների, օրինակ` Ցարական կայսրություն, Ցարական արքունիք, Բոլշևիկյան կառավարություն և այլն: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ բոլոր հայաստանցիներին հասանելի են ռուսական գլխավոր քարոզչական հեռուստաալիքները: Ավելին կարծես պետք չէ:

 Վահրամ Թոքմաջյան,

“Իրազեկ Քաղաքացիների Միավորում”