ԿԳՄՍ նախարարը և նրա տեղակալը կմեկնեն Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և նրա տեղակալ Կարեն Գիլոյանին Ռուսաստան գործուղելու մասին որոշում է ստորագրել: Այդ մասին որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում:

Պաշտոնյաները Մոսկվա են մեկնում Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը ներկա գտնվելու և մեդալակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: