Այս տարվա նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 197 երեխա՝ 107 տղա և 90 աղջիկ։
108 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 34-ը՝ Գավառի, 24-ը՝ Սևանի բժշկական կենտրոններում, 23-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 8-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։