Երևանում Պարեկային ծառայության գործարկումից հետո հերթը Շիրակինն ու Լոռիին է․ Կառավարություն

Երևանում Պարեկային ծառայության հաջող գործարկումից հետո հերթը Շիրակինն ու Լոռիին է։ Այս երկու մարզերում ոստիկանությանը նոր շունչ հաղորդելու, ծառայությունների որակը բարձրացնելու համար այժմ մրցույթ է հայտարարվել։ Պարեկ կարող են դառնալ 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք 5-ամսյա կուրս են անցնելու, հայտնում են Կառավարությունից։

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), մինչև օգոստոսի 27-ը ներառյալ, բացի կիրակի օրերից։