Փայտի փոխարեն՝ արևային ջրատաքացուցիչներ

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաև Շիկահող արգելոցի հարակից մի շարք բնակավայրեր՝ ծանոթանալու Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի միջոցով ձեռք բերված աղբատար ծառայության աշխատանքներին։

Վահե Ջիլավյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ այցելել է նաև Շիկահող գյուղ՝ տեղի տնային տնտեսություններում տեղադրված ջրատաքացուցիչների արդյունավետությունը գնահատելու, ծրագրի շրջանակներում տանիքների վերանորոգման աշխատանքներին հետևելու և տեղի բնակիչների հետ հետագա ծրագրերը քննարկելու համար։

Ծավ բնակավայրի մոտակայքում իրականացված գարնանային ծառատնկման աշխատանքների շրջանակներում վերջերս Կապան համայնքում տնկվել էր շուրջ 9000 ծառ։ Ծրագրի շնորհիվ հիմնվել են ջերմոցային և բաց դաշտային տնտեսություններ։ Արևային լուսավորություն է անցկացվել թիրախային 7 բնակավայրերում։

Օգոստոսին կմեկնարկեն ևս 147 տնային տնտեսություններում արևային ջերմատաքացուցիչների տեղադրման աշխատանքները։