Զորամասերի ավտոհավաքակայաններում անցկացվել են ստուգումներ

4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ ենթակա զորամասերի ավտոհավաքակայաններում անցկացվել են ստուգումներ։

Ստուգվել են ավտոմոբիլային ու ռազմական տեխնիկայի սարքինությունը, մարտական վիճակը, զինծառայողների մասնագիտական գիտելիքները։ Ցուցումներ են տրվել ռազմական տեխնիկայի հետագա շահագործման և ծառայության որակի բարելավման ուղղությամբ։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։