ԱՄՆ-ն կրկին զգուշացնում է Թուրքիային. Ermenihaber

ԱՄՆ Կենտրոնական ուժերի (CENTCOM) հրամանատարը Մայքլ Կուրիլան անդրադարձել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ իրականացվելիք հնարավոր ռազմական օպերացիային։Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Ամերիկացի գեներալը զգուշացրել է, որ հնարավոր նոր ռազմական գործողությունը Սիրիայում կվնասի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրենց պայքարը: Նա հիշեցրել է, որ ԻՊ-ի դեմ պայքարը նաև մղում են Սիրիայի քրդական ուժերը:

«Մենք այդ ամենից չափազանց անհանգստացած ենք, քանզի կարող է առաջանալ անկայունություն»,- ասել է գեներալը՝ հավելելով, որ թուրքական հնարավոր օպերացիան կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսային բանտերում ԻՊ-ի ահաբեկչիների փախուստին:

Ավելի վաղ Պենտագոնը կտրականապես դեմ էր արտահայտվել Սիրիայում Թուրքիայի զինուժի նոր ռազմագործողությանը: