Ռուսական արվեստի թանգարանը Միխայիլ Վռուբելի բացառիկ գործերը ներկայացրեց մեկ հարթակում

Opening of Mikhail Vrubel’s exhibition under the title of ‘In Search of Beauty’ took place at the Museum of Russian Art in Yerevan, Armenia

Ռուս մեծանուն նկարիչ Միխայիլ Վռուբելի  165-ամյակի և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակի շրջանակում հուլիսի 1-ին Ռուսական արվեստի թանգարանում բացվեց «Որոնելով գեղեցիկը։

Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը: Առաջին անգամ ներկայացվեցին հեղինակի բոլոր աշխատանքները, որոնք առկա են Հայաստանում։

Ցուցահանդեսում ընդգրկված 13 ստեղծագործությունից 9-ը Հայաստանի ազգային պատկերասրահի,  իսկ 4-ը`  Ռուսական արվեստի թանգարանի  ֆոնդերից են։ Այդ գործերը Վռուբելին ներկայացնում են, որպես   գեղանկարիչ, բեմանկարիչ, գծանկարիչ  և քանդակագործ։

«Սա կարևոր իրադարձություն է, քանի որ առաջին անգամ Հայաստանում նշում ենք ռուս մեծ նկարչի հոբելյանը:

Մեկ հարկի տակ հավաքել ենք հեղինակի ստեղծագործությունները և՛ Հայաստանի ազգային պատկերասրահից, և՛ Աբրահամյանի հավաքածուից: Սա լավագույն միջթանգարանային համագործակցությունն է, և ցուցադրությունը հետաքրքիր է կոնցեպտուալ առումով. գունային լուծումները, համադրողական տեքստերը:

Ցուցանմուշներին կից  ներկայացված են մեծանուն արվեստագետների և հենց հեղինակի կարծիքն իր գոծերի մասին»,-նշեց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը: