Խլղաթյան-Կարապետյան զույգը արծաթե մեդալ է նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Լեհաստանի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ մրցելով Լատվիայի թիմի հետ զիջել էին` դառնալով արծաթե մեդալակիր:

Մինչ ընթացիկ տարվա ավարտը հրաձգության հավաքականի անդամները կմասնակցեն ևս մեկ միջազգային մրցաշարի: Ընտրանին այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Լեհաստանում: