Թուրքիայից կոկայինով բեռնված կոնտեյներ է հայտնաբերվել Նիդեռլանդներում

Թուրքիայից Նիդեռլանդներ ուղարկված անվադողերով բեռնված կոնտեյներում թմրանյութ է հայտնաբերվել։  Այս մասին գրում է www.Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրներին:

Ըստ աղբյուրի ՝ Ռոտերդամ նավահանգիստ հասած կոնտեյներում հայտնաբերվել է շուրջ 2 մլն լիրա արժողությամբ ավելի քան 1 տոննա «կոկային» տեսակի թմրանյութ  (84.5մլն եվրո), որը թաքցված է եղել ծածկոցների և պայուսակների մեջ։

Նիդեռլանդական կողմը հայտնում է, որ սկսված քրեական հետապնդման արդյունքում թմրանյութի ապօրինի շրջանառության կասկածանքով կան բազմաթիվ ձերբակալված անձինք, իսկ առգրավված թմրանյութը ոչնչացվել է։