Փորձագետ. «Հայաստանից հեռանում են երջանկությանը չդիմանալու պատճառով»

Փորձագետ. «Հայաստանից հեռանում են երջանկությանը չդիմանալու պատճառով»
Փորձագետ. «Հայաստանից հեռանում են երջանկությանը չդիմանալու պատճառով»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում Հայաստանում ամեն ինչից գոհ քաղաքացիներն ավելացել են:

« Քանի որ շատ լավ է մարդկանց վիճակը, մարդկանց հոգեկան համակարգը չի դիմանում նման երջանկությանը, դրա համար ուզում են գնալ Հայաստանից»,- սոցիոլոգիական հարցումների արդյունքներին այսպես հեգնական արձագանքեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը: Ըստ նրա.«Սոցիոլգիայի մեջ այնպիսի մեթոդաբանություն կա, որ կարող ես այնպիսի սխեմա վերցնել, որ պատասխանը կստանաս այն, ինչ ուզում ես ստանալ: Եթե փոփոխություններ են լինում, մարդն իր աչքով տեսնում է, հետեւապես, եթե չենք զգում նման բաներ, ուրեմն նման թվերն իրականությանը չեն համապատասխանում»:Կարդալ ավելին