Դանիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի գնդակից զոհված Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր մասնակցել է նախօրեին զոհված զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հուղարկավորությանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում Արծրուն Հովհաննիսյանը գրել է.

«Մեր ժողովրդի վերաբերմունքը յուրահատուկ է իր հերոսների նկատմամբ։ Այսօր նախօրեին զոհված զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ժողովուրդը կրակային համազարկի հետ ինքնաբուխ ծափահարություններով ճանապարհեց իր զավակին»։