«ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութն արդյունավետ Է ճանաչվել կորոնավիրուսի բոլոր հիմնամանրԷների դեմ

«Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութն արդյունավետ Է կորոնավիրուսի բոլոր հիմնամանրԷների դեմ: Այդ մասին հայտարարել Է «Վեկտոր» կենտրոնի գիտամեթոդական աշխատանքի եւ միջազգային համագործակցության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Նեպոմնյաշչիխը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հիշեցրել Է, որ «այժմ կարեւոր հարց Է առաջանում, թե փոփոխվող հիմնամանրԷները որքանով են պատվաստանյութի կազմի փոփոխություն պահանջելու, հրատապ նշանակություն ունի արդյոք պատվաստանյութը: Մենք մշտապես հետեւում ենք, վերլուծում եւ դիտում ենք, թե որ շրջաններում Է հայտնվում (կորոնավիրուսի S-սպիտակուցի) մուտացիան»: Ավելի վաղ «Վեկտոր» գիտական կենտրոնում «Ինտերֆաքս»-ին հաղորդել են, որ կորոնավիրուսի դեմ «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը պետք Է ոչ պակաս արդյունավետ լինի կորոնավիրուսի հնդկական հիմնամանրԷի դեմ:

«Վեկտոր»-ում հավելել են, որ Ռուսաստանը շուտով կստանա հնդկական հիմնամանրԷի նմուշը եւ դրա լիակատար ուսումնասիրման համար կպահանջվի երկու ամիս: ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ապրիլի 27-ին հայտնել Է այն մասին, որ կորոնավիրուսի նոր հիմնամանրԷներ են հայտնաբերվել Ռուսաստանի 54 տարածաշրջաններում: Նրա խոսքով՝ 48 տարածաշրջաններում հայտնաբերվել Է բրիտանական հիմնամանրԷ, 11-ում՝ հարավաֆրիկյան, ընդ որում՝ 22 տարածաշրջաններում տարածվում են այն հիմնամանրԷները, որոնք ունեն առանձին մուտացիաներ:

Միեւնույն ժամանակ Գոլիկովան հիշեցրել Է, որ հայրենական պատվաստանյութերն արդյունավետ են կորոնավիրուսի բրիտանական եւ հարավաֆրիկյան հիմնամանրԷների դեմ: Փոխվարչապետը ճշտել Է, որ բրիտանական հիմնամանրԷի շրջանառման ժամանակաշրջանում հայտնաբերվել են ավելի քան 7,9 հազար կոնտակտային հիվանդներ, նրանցից 158-ը եղել են ախտահարվածներ:

Երկրի ներսում հայտնաբերվել Է 18 մարդ, որոնք ախտահարված են եղել բրիտանական հիմնամանրԷով, իսկ վեցը՝ հարավաֆրիկյանով: Փոխվարչապետը հավելել Է, որ Ռուսաստանում անցկացվող համալիր հակահամաճարակային միջոցառումները թույլ են տալիս ներկայում կասեցնել եւ նույնիսկ դադարեցնել COVID-19-ի հիմնամանրԷների տարածումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: