Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները շրջայց են կատարել Արարատի և Արմավիրի մարզերի այն համայնքներում, որտեղից ահազանգեր էին ստացվել արագիլների աղտոտման վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի փոխրախարար Վարդան Մելիքյանը։
«Առաջիկա օրերին կփորձենք հասկանալ, որն է թռչունների աղտոտման պատճառը, իսկ մինչև այդ կշարունակվի դրանց մշտադիտարկումը։
Այս պահին կարելի է արձանագրել, որ խնդիրն ավելի ակնառու էր Մասիսի տարածաշրջանի գյուղերում, իսկ դեպի Էջմիածին՝ աղտոտված թռչունների թիվն անհամեմատ փոքր էր»,- նշել է նա։