Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն

Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն:

Նախագծի նպատակն է նոր որակ և նոր մոտեցումներ ներդնել արգելոց-թանգարանների այցելուների համար։
◻️Երեք արգելոցների տարածքներում կիրականացվի բարեկարգում,
կկառուցվեն սպասարկման ենթակառուցվածքներ, կտեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ և ցուցանակներ, ապա կստեղծվեն կանաչ անկյուններ՝ լանդշաֆտային լուծումներով։

Նախագիծն իրականացվում է Converse Bank-ի աջակցությամբ։
◻️Այսօր բանկի ներկայացուցիչները «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Գագիկ Գրիգորյանի հետ հուշարձանի տարածքում շրջայց կատարեցին և քննարկեցին կանաչ անկյունների ստեղծման ծրագիրը։

Դեկտեմբերի 1ին կմեկնարկեն էսքիզային և նախագծային աշխատանքները։