ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի կապի օպերատորների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ կրթական ոլորտում էժան սակագին սահմանելու համար, իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Կապի օպերատորների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ հատուկ էժան` կրթական սակագին սահմանելու համար: Տեխնիկական վերջին կարգավորումներից հետո կներկայացնենք մանրամասներ»,- նշել է նա։