Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. Factor.am

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ մերժեց Գագիկ Խաչատրյանի պաշտպանի բողոքը։ Հիշեցնենք՝ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարաձգելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան։Պաշտպան

Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշման հիմնավորմանը ծանոթ չէ․ «Ես հուսով եմ՝ գոնե բժշկական մասին դատարանը անդրադարձ կկատարի։ Խնդիրն ինչո՞ւմն է․ առողջական մասն այստեղ շատ հստակ է։ Ես պետք է հրատապ աշխատեմ, որ բժշկական օգնությունը հասանելի լինի Գագիկ Խաչատրյանին»։

Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014 թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Գագիկ Խաչատրյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Աղբյուրը՝ Factor.am