Ըստ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքների՝ կարող ենք գնահատել, թե ինչ փուլում ենք. Խանդանյան

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները փետրվարի 28-ին և 29-ին Բեռլինում հանդիպմանը կաշխատեն խաղաղության պայմանագրի տեքստի վրա, դրանից հետո պարզ կլինի՝ առաջընթաց կա՞, թե՞ դեռ լրացուցիչ բանակցությունների կարիք կա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում:

«Այսօր և վաղը Բեռլինում ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագիրն են բանակցելու: Եվ ըստ այդ բանակցությունների արդյունքների՝ կարող ենք գնահատական տալ, թե ինչ փուլում ենք: Այսօր և վաղը տեքստի վրա ԱԳ նախարարները կաշխատեն, և դրանից հետո կհասկանանք, թե արդյոք առաջընթաց գրանցում են այս բանակցությունները, թե՞ դեռ էլի լրացուցիչ բանակցությունների կարիք կա»,-ասաց Խանդանյանը: