Շաքիի ջրվեժում «Գենդեր փարթիի» կազմակերպիչը տուգանվել է 80․000 դրամով. Factor.am

Շաքիի ջրվեժում «Գենդեր փարթի» իրականացրած անձը տուգանվել է 80․000 դրամով։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասացին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» է իրականացրել՝ ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործելով սննդային հավելում համարվող գունանյութ։

«Հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնաս»,- երեկ հայտնել էին տեսչական մարմնից։

Ընդգծենք, որ Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան, որտեղ ցանկացած նմանատիպ միջոցառում արգելվում է։