Ինչո՞ւ է հեմոդիալիզի գործում ներգրավված ՊՎԾ նախկին աշխատակից Գևորգ Խաչատրյանը ժամանակին հեռացվել ՊՆ-ից․ նոր մանրամասներ

Ինչո՞ւ է հեմոդիալիզի գործում ներգրավված ՊՎԾ նախկին աշխատակից Գևորգ Խաչատրյանը ժամանակին հեռացվել ՊՆ-ից․ նոր մանրամասներ
Ինչո՞ւ է հեմոդիալիզի գործում ներգրավված ՊՎԾ նախկին աշխատակից Գևորգ Խաչատրյանը ժամանակին հեռացվել ՊՆ-ից․ նոր մանրամասներ

Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողության վարչության նախկին գլխավոր մասնագետ  Գևորգ Խաչատրյանը, որն անցնում է հեմոդիալիզի սարքավորումների քրեական գործով, Պաշտպանության նախարարությունից մի քանի տարի առաջ աշխատանքից հեռացվել է թույլ տված կոպիտ խախտումների պատճառով: Այս մասին Factor.am-ին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից:

Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՊՆ-ից  հայտնում են, որ 2014 թվականի հունվարի 10-ին Գևորգ Խաչատրյանը նշանակվել է 73014 զորամասի բժշկական սարքավորումների վերանորոգման բաժնի պետ: Սակայն Գևորգ Խաչատրյանն աշխատանքից ազատվել է «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն: Օրենքի այս կետը սահմանում է պայմանագրի՝ զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելը կամ զինծառայողի պատիվն արատավորող արարք կատարելու դեպքերը:

Պաշտպանության նախարարությունը մանրամասնելով՝ Factor.am-ին տրամադրված գրավոր պատասխանում նշում է, որ Գևորգ Խաչատրյանի թույլ տված չարաշահումների հետևանքով ծառայողական քննություն է նշանակվել:

««SIEMENS» թվային ստացիոնար սարքավորման վերանորոգման կատարված աշխատանքների արժեքների գնահատման ընթացքում արձանագրված գերագնահատված փաստերի վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության կողմից անց է կացվել ծառայողական քննություն»,- ասված է նախարարության պատասխանում:

Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ վերը նշված սարքավորման վերանորոգման աշխատանքների տեխնիկական բնութագրերը Գևորգ Խաչատրյանի կողմից կազմվել են սխալ, աշխատանքների կազմակերպման և ընթացավորման ժամանակ թույլ են տրվել կոպիտ խախտումներ, որի հիման վրա զինծառայողն արձակվել է զինվորական ծառայությունից:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և այլ հոդվածներով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։