«Հուսով եմ, որ կարճ ժամանակում մեղավորները կհայտնաբերվեն, և նոր դեպքերը կկանխվեն». Էջմիածնի քաղաքպետը՝ շների սպանդի մասին

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անդրադարձել է շների սպանդի մասին հրապարակումնեին։ Գասպարյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի՛ համաքաղաքացիներ կամ պարզապես կենդանասերներ,

Արդեն երկրորդ օրն է՝ համացանցում մեծ աղմուկ է մեր քաղաքում անտուն շների գնդակահարման շուրջ: Ցանկանում եմ տեղեկացել, որ երեկվանից ակտիվ կապի մեջ եմ ոստիկանության հետ, ստացել եմ հավաստիացումներ, որ կարվի ամեն ինչ բոլոր մեղավորներին բացահայտելու համար:

Ցավով տեղեկացա, որ սպանդի զոհ են դարձել նաև քաղաքապետարանի ծրագրով ստերջացված շները, որոնք բոլորովին անվնաս են և երբևէ չեն հարձակվում բնակիչների վրա: Հուսով եմ, որ կարճ ժամանակում մեղավորները կհայտնաբերվեն, և նոր դեպքերը կկանխվեն»: