Ռուսաստանի Մաքսային-սակագնային եւ ոչ սակագնային կարգավորման, արտաքին առեւտրում պաշտպանական միջոցառումների ենթահանձնաժողովը հինգշաբթի օրը կայացած նիստում հավանություն է տվել մինչեւ 2022 թվականի օգոստոսի 31-ը ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ հացահատիկային մշակաբույսերի արտահանումը սահմանափակելուն, ինչպես նաեւ շաքարի արտահանումն ամբողջովին արգելելուն։
INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ hացահատիկի արտահանումը ԵԱՏՄ-ի սահմաններից արդեն սահմանափակվել է սակագնային քվոտաներով և արտահանման տուրքերով, որոնք սահմանվել են ներքին շուկայում գների կայունացման համար: