Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 107 մլն թեստ են կատարել

Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 107 միլիոն թեստ, փետրվարի 15-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի 107,1 միլիոնից ավելի թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Անցած օրը կատարվել Է 299 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքով այսօրվա դրությամբ բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 622,2 հզար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: