«Ես չգիտեմ՝ սրանք բնությա՞ն վրեժխնդրություններն են, բայց դրանք, անշուշտ, բնության պատասխաններն են». Հռոմի Պապ

Հռոմի Պապը նոր կորոնավիրուսային հիվանդությունը անվանել է «բնության պատասխանը» կլիմայական աղետներին:

Պապը համարում է, որ Covid-19-ի համավարակը կարող է լինել «բնության պատասխանը» կլիմայական փոփոխություններին, գրում է edition.cnn.com կայքը։

«Մենք չարձագանքեցինք մասնակի աղետներին: Հիմա ո՞վ է խոսում Ավստրալիայում բռնկված հրդեհների մասին, կամ հիշում, որ 18 ամիս առաջ նավը կարող էր անցնել Հյուսիսային բևեռը, քանի որ բոլորը սառցադաշտերը հալել էին»,- հայտարարել է Ֆրանցիսկոս Պապը։ 

«Ես չգիտեմ՝ սրանք բնությա՞ն վրեժխնդրություններն են, բայց դրանք, անշուշտ, բնության պատասխաններն են»,- ասել է նա: 

«Նախորդ օրը մի լուսանկար էր հրապարակվել Լաս Վեգասի ավտոկայանատեղում արված, որում անօթևանները կարանտինի մեջ էին պահվում: Մինչդեռ հյուրանոցները դատարկ են: Բայց անօթևանները չեն կարող հյուրանոց գնալ», – ասել է Հռոմի Պապը:

«Աղքատներին տեսնելու պահն է հիմա»,- ասել է Սրբազան Քահանայապետը։ 

Մարտի 27-ին էլ Հռոմի Պապը հանդես էր եկել ժամանակակից, սպառողական կենսակերպի հասցեին մեղադրանքով և հայտարարել, որ կորոնավիրուսի ճգնաժամը «մեր դատաստանի» ժամանակն է։

Ըստ նրա՝ ժամանակն է, որ մենք ընտրենք այլ կենսակերպ:

MediaLab.am