«News.am» լրատվական կայքի հրապարակման հիման վրա նշանակված ծառայողական քննության արդյունքները

Դեկտեմբերի 1-ին «News.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Ոստիկանները քաշքշեցին Երկիր Մեդիայի օպերատորին» վերտառությամբ հոդված, ըստ որի՝ խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը և վնասվել տեսախցիկը։ Բացի այդ, ՀՀ ԱԺ պատգամավորը ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած գրությամբ հայտնել է ոստիկանության կողմից լրագրողների գորշունեությունը խոչընդոտելու և բռնության ենթարկելու մասին։

Վերոգրյալի կապակցությամբ, ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, նույն օրը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում քաղաքացիների անցկացրած բողոքի ակցիայի ժամնակ, հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողները՝ լրագրողների, մասնավորապես՝ «Երկիր Մեդիա» լրատվական գործակալության աշխատակից Հայկ Սուքիասյանի նկատմամբ բռնություն չեն գործադրել և չի խոչընդոտվել նրա լրագրողական գործունեությունը։

Պարզվել է նաև, որ միջադեպի օրը նրա տեսախցիկը չի վնասվել, այլ կորել է ուղիղ հեռարձակումն ապահովող սարքը՝ մոդեմը, որը գտնվել և վերադարձվել։
Ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։