Երևանում ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են 55-ամյա տղամարդուն սպանած՝ նրա 32-ամյա քրոջ տղային.Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝ հունիսի 5-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի,  քրեական ոստիկանության  գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի քննիչները, տաք հետքերով իրականացնելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ օպերատիվ և ճիշտ գործողություներ, բացահայտել են Շենգավիթ վարչական տարածքի Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած սպանությունը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դիահերձարանում դատաբժիշկը զննում էր դին,  ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ,  32-ամյա Արմեն Ե.-ին:

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարած հանցագործութունը: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական  բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Դավիթ Դավթյանը, ում որոշմամբ  սպանության կասկածանքով Արմեն Ե.-ն  ձերբակալվել է:

Դ. Դավթյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝  դիակի դատաբժշկական:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝   սպանվածը կասկածյալի քեռին է:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում