«Հայ ֆեստ». միջազգային թատերական փառատոնն ամփոփեց 2011-ի աշխատանքները

«Հայ  ֆեստ». միջազգային թատերական փառատոնն ամփոփեց 2011-ի  աշխատանքները
«Հայ ֆեստ». միջազգային թատերական փառատոնն ամփոփեց 2011-ի աշխատանքները

ՀՀ նախագաhի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 1-8-ը Երևանում կայացավ «ՀԱՅ ՖԵՍՏ»-2011 իններորդ միջազգային թատերական փառատոնը:
«ՀԱՅ ՖԵՍՏ»-2011-ին հանդես են եկել 18 երկրների 30 թատերախմբեր, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և այլն:

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեց Tango de soledad («Մենության տանգո»-ն) 3D ներկայացումը՝ Բիլլի Քոուի բեմադրությամբ (Մեծ Բրիտանիա), որն այս տարի ընգրկված էր Էդինբուրգի փառատոնում: Իրենց աշխատանքները հայ հանդիսատեսսին ներկայացրեցին նաև hեղինակավոր «Կրեդո» (Բուլղարիա), «Պռոտոտայպ» թատրոնները (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև հայկական թատերախմբերը: Թատերասերները հնարավուրություն ունեցան դիտելու իրերի թատրոնը, դրամատիկական, երաժշտական և պարային ժանրերի ներկայացումներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Փառատոնին վարպետության դասընթացներով հյուրընկալվեցին միջազգային փորձագետ պրոֆեսորներ, Baltic Circle Միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Յուկա Հյութին (Ֆինլադիա): Հյուրերի թվում էր նաև մեծ պատվիրակություն Պերմից, որի կազմում ընդգրկված Պերմի փոխվարչապետ Բորիս Միլգրամը և «Սպիտակ գիշերները Պերմում» արվեստների փառատոնի նախագահ Վերոնիկա Վայսմանը հանդիպեցին ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ և քննարկեցին համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Ըստ Մշակույթի նախարարության, «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի գլխավոր նպատակը Հայաստանում համաշխարհային մշակույթը ներկայացնելն է, ինչպես նաեւ հայ կատարողական արվեստի զարգացմանը նպաստելը:

Medialab.am