Վարչապետին հրավիրում էին «դուելի», ինձ՝ «բոքս կպնելու». այդ մտածողությամբ եկել են ԱԺ. Հրաչյա Հակոբյան․ տեսանյութ

Ավելի կարևոր է սանձել մեր թիմակցին, եթե նա թաթախված է կոռուպցիայի մեջ, քան նախկիններին. Հրաչյա Հակոբյան. Տեսանյութ

Արդյո՞ք սադրանք է տեղի ունեցել իշխանական պատգամավորների նկատմամբ: Անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի՝ իշխանական պատգամավորների և ընդդիմադիր պատգամավորների օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ այս հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշեց. «Ես արդեն ասել եմ, որ այդ քաղաքական ուժը վարչապետին հրավիրում էր «դուելի», մինչ այդ ինձ էին հրավիրում «ռինգում բոքս կպնելու»: Նրանք այդ մտածողությամբ են եկել Ազգային ժողով: Հետևաբար իրենց հրավիրած փորձագետները կամ օգնականներն էլ այդ նույն տրամաբանությամբ են եկել ԱԺ՝ ինչ-որ հաշիվներ մաքրելու «դուելի» կամ «բոքսի» միջոցով», գրում է Factor.am-ը։