Րաֆֆի Հովհաննիսյան. Ապօրինի իշխանությունը մեկուսացնում է երկիրը

Րաֆֆի Հովհաննիսյան. Ապօրինի իշխանությունը մեկուսացնում է երկիրը
Րաֆֆի Հովհաննիսյան. Ապօրինի իշխանությունը մեկուսացնում է երկիրը

Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների մեկ ամյակի կապակցությամբ ժողովրդի հետ հանդիպմանը մեջբերեց Նելսոն Մանդելայի խոսքերը՝ ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա ով կարողանում է ոտքի կանգնել:

Նա նշեց, որ Ժառանգությունը և նրա մարտիկները չեն լքել մարտադաշտը: «Սա է զադնի չկայի հեռահար կանոնը: Այս ամբողջ ընթացքում հետընտրական պայքարի թափը երբեք չի կոտրվել»,- ասաց նա: Նրա խոսքով՝ պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ անհնար է Ժառանգությանը հետ պահել պայքարի ուղուց: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ժողովրդի հավատն անմար է, ձգտումը՝ արդարացի: Թող ոչ ոք զուր հույսեր չփայփայի՝ Ժառանգությունը միշտ եղել է և կլինի հանրության, իրենց իրավունքների համար ոտքի ելածների, երիտասարդների և ազատամարտիկների կողքին:

Հովհաննիսյանն ասել է, որ ապօրինի իշխանությունը մեկուսացնում է երկիրը: Նրա խոսքով՝ այն ինչ ունենք այսօր, ապօրինի իշխանության վերարտադրության արդյունքն է: Գործող նախագահն, ըստ նրա, միջազգային ատյաններում մեկուսացրեց Հայաստանը: Նա ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վասալային փոխգործակցության աշխատաոճն է իշխում:

Մեկ գիշերվա մեջ գիծ քաշվեց Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի ուղղությաբ տարված աշխատանքի վրա՝ հօգուտ մշուշոտ ապագայով Մաքսային միության: նա նշեց, որ Հայաստանը ստորացուցիչ պայմանագրեր է ստորագրել Ռուսաստանի հետ՝ օրինակ բերելով գազային պայմանագրերը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ փոխհարաբերույունների համակարգի ձևավորման չմտածված համագործակցությունը սպառնում է խախտել տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությունը: Նա նշեց, որ պաշտոնական Մոսկվան չի խորշում զենք վաճառել Ադրբեջանին:

Ժառանգության առաջնորդն ասել է, որ հասարակության վզին են փաթաթվում նոր օրենքներ, որոնք օրինականացված ռեկետ են: «Այս ամենը հարստահարման մի մեծ ու ծանր շղթա է՝ փաթաթված առանց այն էլ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների վզին: Իսկ քաղաքացիների հետ հաշվի չեն նստում: Փոխարենը օրինականացված ռեկետը ներկայացնում են որպես պատմական բարեփոխում»,- ասաց նա: Կարդալ ավելին