Սևանա լճից ապօրինի ձկնորսություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական

Սևանա լճից ապօրինի ձկնորսություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական
Սևանա լճից ապօրինի ձկնորսություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական

Խստացվել է պայքարը ապօրինի ձկնորսության դեմ: Այդ շրջանակներում Գեղարունիքի մարզում ակտիվացել են հսկողական, կանխարգելիչ և օպերատիվ- հետախուզական աշխատանքները, որոնցով արդեն իսկ որոշակի արդյունքներ են արձանագրվում։

Մասնավորապես, 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի լճափնյա հատվածից ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին բերման են ենթարկվել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2 բնակիչ։ Ոստիկանության ծառայողների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նաև բերման ենթարկվածներին պատկանող երկու մեքենաները դրանցիցի մեկի կցորդիչ հանդիսացող մոտորանավակը։

Մասնավորապես, ավտոմեքենաներից մեկի զննության ժամանակ բեռնախցիկից հայտնաբերվել է թվով 160 հատ 61 կգ ընդհանուր կշռով սիգ տեսակի թարմ ձուկ, ինչի հետևանքով բնությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում ՀՀ քրեական օրեսգրքի  292-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնին:    

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցության կայացած խորհրդակցության ժամանակ մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի կողմից հանձնարարվել էր ապօրինի ձկնորսությունը թույլ չտալու, կանխելու նպատակով ուժեղացնել հսկողությունը, ինչպես նաև կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ ապօրինի ձկնորսությամբ զբաղվողներին բացահայտելու նպատակով։

2019թ. ընթացում, ընդհանուր առմամբ, ապօրինի ձկնորսության դեպքերով հարուցվել է 43 քրեական գործ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հաղորդագրությունը։