Փրկարարները վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները

Ժամը 17։06-ին քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հուլիսի 9-ին, ժամը 01:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներ։

Ոստիկանության հորդորով փրկարարները դադարեցրել են քաղաքացու որոնումը։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։