Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է. ԱՀ ԱԺ

Մարտի 11-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունից և մանրամասնում՝ էջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ։ Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է։