ՌԴ-ում Իրանի դեսպանի կարծիքով՝ Ղարաբաղի խնդրում Թեհրանը, Մոսկվան և Անկարան կարող են երաշխավորի դերում հանդես գալ․ Azatutyun.am

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, [Լեռնային Ղարաբաղի] խնդրում չեզոքություն պահպանելով, ակտիվորեն աշխատում է մեր երկու հարևան երկրների պատասխանատուների հետ», – «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Մենք հանդես ենք գալիս մեր երկու հարևան պետությունների միջև խաղաղության հաստատման օգտին։ Մեր համոզմամբ՝ պատերազմը վնասում է թե՛ երկու երկրներին և թե՛ ողջ տարածաշրջանի ժողովուրդներին», – նշել է դեսպանը։

«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև փոխզիջման հանգեցնող նախաձեռնությունները, այդ թվում՝ Ռուսաստանի քայլը, երբ նախագահ Պուտինի առաջարկով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ժամանեցին Մոսկվա և բանակցություններ անցկացրեցին այնտեղ», – ասել է Ջալալին։

Մանրամասները՝ Azatutyun.am-ում