Վարդենիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Հուլիսի 6-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Վարդենիսի Ազգալդյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Մեծ Մասրիկ գյուղի 39-ամյա մի բնակչի։
Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվեց չորացված, մանրացված կանեփանման զանգված։

Ըստ բերման ենթարկվածի՝ զանգվածը թմրանյութ է, իր օգտագործման համար է։

Ոստիկանության Վարդենիսի բաժնի և Վարդենիսի ՌՈ բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը տան խորդանոցից իրավապահներին ներկայացրեց մանրացված կանեփանման զանգված, նաև մատնացույց արեց տնամերձ հողամասում վայրաճած կանեփի բույսեր, որոնք փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։