ՀՀ և ԱՀ արդարադատության նախարարները քննարկել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, այսօր հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներին, ինչպես նաև նախարարությունների միջև փոխգործակցությանը  վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը  և  ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության կայքից։