Ապրիլի 20-ին Արցախն ամբողջապես կհոսանքազրկվի. «Արցախէներգո»

«Արցախէներգո» ընկերությունից հայտնում են, որ ապրիլի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով Արցախի Հանրապետությունն ամբողջապես կհոսանքազրկվի:

Հոսանքի նախատեսվող անջատումը պայմանավորված է 110 կՎ «Սարսանգ-Ստեփանակերտ» ՕԳ-ում ուժեղ քամու հետևանքով առաջացած վթարները վերացնելու անհրաժեշտությամբ՝ հայտնում են «Արցախէներգոյից»: