Ոչ. Դատարանը մերժել է Սամսոն Խաչատրյանի միջնորդությունը

Ոչ. Դատարանը մերժել է Սամսոն Խաչատրյանի միջնորդությունը
Ոչ. Դատարանը մերժել է Սամսոն Խաչատրյանի միջնորդությունը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ապրիլի 19-ին մերժեց բռնցքամարտի ԽՍՀՄ եւ աշխարհի չեմպիոն, ազատամարտիկ, ընդդիմադիր ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը:

Միջնորդությունը դատարանին էր ներկայացրել բռնցքամարտիկի պաշտպան փաստաբան Արա Զաքարյանը:

Հայտարարված երկրորդ ընդմիջումից հետո դատական պրոցեսը դեռ շարունակվում է. Արդեն ցուցմունքներ են տվել գործով անցնող տուժած համարվող ոստիկանները, ինչից հետո պետք է ցուցմունքներ տան դիմող կողմի վկաները:

Հիշեցնենք, որ հայտնի բռնցքամարտիկը մեղադրվում է մարտի մեկին ընդդիմության կողմից կազմակերպած հանրահավաքից առաջ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316 հոդվածի առաջին մասով:

Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ Սամսոն Խաչատրյանը ընդամենը պաշտպանել է ակտիվիստ կանանց, ովքեր հանրահավաքից հետո հարձակման էին ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից, ովքեր հետագայում պարզվել էր` ոստիկաններ են եղել:

© Medialab.am